ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
19.11.2019 | 23:34

Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունը՝ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում փաստաբանական թիմի անդամները վերահաստատել էին իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։


Միջնորդության մեջ պաշտպանները նշել էին, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում՝ ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Պաշտպանների պնդմամբ՝ դատախազը, սակայն, անտեսել է դրանք և որևէ դատավարական գործողություններ չի ձեռնարկել։ Պաշտպաններընշել էին, որ դատախազ Պետրոսյանը դրսևորել է կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին։

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ